Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արթուր Վանեցյան. Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն

Արթուր Վանեցյան. Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն
19.11.2020 | 14:56

Մենք մեր ժողովրդին սևերի ու սպիտակներին չենք բաժանում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ հաջակցություն վարչապետի հավաքվածներին՝ նա նշեց. «Նրանք ֆոն են ստեղծում, թե, իբր, պաշտպանում են Փաշինյանին: Աշխարհում չկա մեկն, ում երակներով հայի արյուն հոսի և նա պաշտպանի Նիկոլ Փաշինանին, ով հանձնեց մեր հողերն ադջեցանցիներին ու թուրքերին»: Անդրադառնալով իրենց գործողությունների «ճանապարհային քարտեզին» ընդծեց՝ այն կա, քննարկումները գրեթե ավարտվել են, առաջիկա օրերին կներկայացվի: «Մեր քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն: Իսկ թե որտե՞ղ կկանգնենք հայրենիքի փրկության ջատագովների շարքում, կորոշեն ժողովուրդը և քաղաքական ուժերը: Մենք ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու խնդիր չունենք: Մեծ քաջություն պետք է ունենալ, որ, ցավոք սրտի, այս քանդված երկրի, պառակտված հասարակության պատասխանատվությունը վերցնես», - ասաց նա:


Վարչապետի հնարավոր թեկնածուն, ըստ Արթուր Վանեցյանի, լինելու է բոլորի կողմից ընդունված:Զարգացումներից կախված՝ մոտակա օրերին հայտարարություն կարվի: «Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ վարչապետի հնարավոր թեկնածու կարող է առաջադրվել մի քանի մարդ, որոնց միջև էլ կլինի ընտրությունը:
«Ունենալու ենք ժամանակավոր կառավարություն, որից հետո ընտրություններ կլինեն, և ժողովուրդն էլ կորոշի՝ ով է լինելու ղեկավարը», - հայտնեց Վանեցյանն՝ ավելացնելով, որ Փաշինյանի հրաժարականի հարցը պետք է լուծվի բացառապես ՀՀ քաղաքական ուժերի կողմից:

Դիտվել է՝ 4414

Մեկնաբանություններ